Ընթացիկ տարվա 8 օրերին Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության բաժանմունքը սպասարկել է 432 կանչ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 525 կանչի փոխարեն: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում բաժանմունքի վարիչ Սահակյանն ասաց, որ կանչերի թիվը շուրջ 18 տոկոսով պակասել է: Բժշկով բրիգադները այս տարի սպասարկել են  201 կանչերի, նախորդ տարվա 429-ի փոխարեն:

Նշված ժամանակահատվածում հիվանդանոց են տեղափոխվել 83  քաղաքացիներ:  Հարբածության դեպեքրը այս տարի ըստ բաժանմունքի վարիչի, եւս պակասել են:

Այս տարի ավելացել է նաեւ անհարկի կանչերի թիվը.»Նախարարության  կողմից մեզ մոտ իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ պոլիկլինիկաների աշխատանքային ժամերին շտապօգնության բրիգադների կատարած կանչերի 42 տոկոսը եղել է պոլիկլինիկական կանչ, ու այդ գումարները մեզնից գանձեցին, այսինքն մենք գնացինք, սպասարկեցինք, բայց դրա դիմաց չվարձատրվեցինք, այսինքն մեծ մասը մ երը չի եղել»,-ասաց բաժանմունքի վարիչ Սամվել Սահակյանը:

Վանաձորն ու հարակից 9 գյուղական համայնքներն սպասարկող շտապ բուժօգնության համար դեռեւս լուրջ խնդիր է անհարկի շտապբուժօգնություն կանչելն ու  հիվանդատերերից ոմանց անտակտ վերաբերմունքը. «Մեզ կանչում են, որ գնանք հիվանդին նշանակված դեղը սրսկենք, բայց մենք նման իրավունք չունենք, պարտավոր էլ չենք, չկան հասցեներ, չկա լուսավորություն, այս բոլոր հարցերը խնդիրներ են մեզ համար»:

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի/NEWS.am