Կոտայքի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հունվարի 9-ին, ժամը 11.38-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,  դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Հրազդան քաղաքի հրշեջ-փրկարարները: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «Ռաֆ» մակնիշի 62 ՍԼ 162 պետհամարանիշով ավտոմեքենան: