Ոստիկանության Արարատի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 8-ին, ժամը 15.10-ին, Երասխ գյուղի գազալցակայանի տարածքից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Մերուժան Թ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:




























