Քաղաքական գործչի համար շատ կարեւոր են ծրագրերը: Ես կառաջնորդվեմ քաղաքական ծրագրերով: Այդ մասին այսօր՝ հունվարի 9-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:
Անդրադառնալով երկրի ղեկավարի աթոռի հիմնական թեկնածուներին` նա նշել է, որ ե՛ւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ե՛ւ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ե՛ւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ժամանակին իր դեմ են արտահայտվել: «Նրանք բոլորն իշխանության ներկայացուցիչ էին եւ դեմ էին ինձ, սակայն ես նրանց իմ մրցակիցը չեմ համարում: Նրանք իմ ընկերներն են, որոնք, ելնելով ազնիվ մտադրություններից, մոռացել են իրենց անցած ուղին», - ընդգծել է «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավարը: Ի պատասխան հարցին, թե որ թեկնածուին կաջակցի երկրորդ փուլ չանցնելու դեպքում, Հայրիկյանը պատասխանել է, որ իր կողմից միայն ծրագրային մոտեցում կլինի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























