Գյումրիի ռուսական ռազմակայանը համալրվում է ժամանակակից տեխնիկայով: Հարավային ռազամական շրջանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2012թ. կայանը մոտ 40 միավոր ԿամԱԶ-53501 է ստացել, որոնք օգտագործվում են հրետանային համակարգերը քարշակելու, անձնակազմ եւ ռազմական բեռներ տեղափոխելու համար:
Սկզբունքորեն կարեւոր նորույթ է ԿամԱԶ-53501-ի նոր շասսին՝ անվային 6х6 հիմքով՝ հագեցած տեղեկատվական-կառավարման համակարգով, ասված է հաղորդագրությունում:
Մեքենայի էլեկտրոնային «լցոնը» ապահովում է բոլոր գործընթացների ավտոմատացումը, ինչպես նաեւ կատարում է ինքնատիպ «սեւ արկղի» գործառույթ, որտեղ պահպանվում է սարքերի, էլեկտրոնային համակարգերի եւ էլեկտրահաղորդման անսարքությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Բարձր անցանելիությունը թույլատրում է մեքենաները օգտագործել դժվարամատույց տեղանքում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2013թ. շարունակվելու է ռուսական ռազմակայանի համալրումը ժամանակակից սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով:





























