VEGA խանութների ցանցը հայտարարում է նոր շահավետ ակցիայի մեկնարկման մասին: Ըստ «Յունիբանկից» ստացված տեղեկատվության՝ «Յունիբանկի» միջոցով խանութում կատարված ապառիկ գնումների դեպքում VEGA խանութը հաճախորդին կվերադարձնի վարկի 3 ամսվա գումարը: Ակցիան կգործի մինչեւ 2013թ. հունվարի 31-ը:
VEGA խանութների ցանցում գնումներ կատարելու համար «Յունիբանկն» առաջարկում է U-Technics վարկը հետեւյալ պայմաններով` վարկի գումարը` մինչեւ 1 մլն դրամ, ժամկետը` մինչեւ 24 ամիս, կանխավճարը` 0%, միջնորդավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 20%: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն եւ պահանջվող վարկի գումարը չի գերազանցում 300 հազ. դրամը, ապա ներկայացնում է միայն անձնագիր եւ սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ:
VEGA խանութների ցանցի հետ համագործակցության շրջանակներում «Յունիբանկն» առաջարկում է նաեւ մինչեւ 300 հազ. դրամ սահմանաչափով համաբրենդային վարկային քարտեր, որոնք նախատեսված են խանութում անկանխիկ գնումներ կատարելու համար:




























