Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն այսօր՝ հունվարի 9-ին հաղորդագրություն է տարածել, կրկին հիշեցնելով, որ  ՀՀ ճանապարհային ոստիկանությունը մինչեւ ս.թ. հունվարի 12-ը տեխզննության կտրոններ չունեցող տրանս¬պոր¬տային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չի կազմելու:

«Իսկ ինչ վերաբերում է տեխնիկական զննման կտրոնների հետ կապված խնդիրների կարգավորմանը, ապա նշենք, որ հունվարի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի խնդրի կարգավորման արդյունքների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ տարեւերջում ՀՀ քաղաքացիները առեւտրային բանկերից տեխզննման կտրոններ չէին կարողանում ստանալ, թեեւ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ բանկերին բավարար քանակությամբ կտրոններ են տրամադրվել: Տեղեկություններ կան այն մասին, որ այդ կտրոնների մի մասն այնուհետ հայտնվել է սեւ շուկայում: