Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մեծ դժվարությամբ է աշխատում Վանաձոր-Երեւան երթուղին: NEWS.am-ի Լոռիի թղթակիցի հետ զրույցում Վանաձորի ավտոկայանի տնօրեն Սահակ Ռուբենյանն ասաց, որ Վանաձոր-Երեւան երթուղին սպասարկող առաջին միկրոավտոբուսը այսօր առավոտյան է մեկնել Երեւան՝ սակայն Ապարանի հատվածում լուրջ դժվարությունների է հանդիպել՝ ճանապարհների դժվարանցանելիության պատճառով: Հիմա ըստ Ռուբենյանի, երթուղայինները Երեւան են մեկնում Սեւանով. «Սեւանով ճանապարհը համեմատաբար ավելի բարվոք է ու երթեւեկելի, իսկ Ապարանով՝ ահավոր, ճանապարհների մեծ մասում՝ Սպիտակ-Ապարան, Ապարան-Քուչակ, առկա է մերկասառույց»:  Տնօրենի փոխանցմամբ` մարզի բոլոր երթուղիները այժ աշխատում են ըստ սահմանված գրաֆիկի: «Առավոտյան որոշ ճանապարհներ փակ էին, հիմա նորմալ է, ուղարկում ենք թե Ստեփանավան, թե Բագրատաշեն…»,-եզրափակեց նա:

Հավելենք, որ ըստ ԱԻՆ տարածած հաղորդագրության, ձնաբքի եւ  վատ տեսանելիության  պատճառով  դժվարանցանելի են Տիգրանաշեն գյուղի «Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածը, Թալին-Գյումրի,Բերդ-Ճամբարակ, Արթիկ-Մանթաշ-Արագած, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Աշոցք-Ամասիա,Գավառ-Մարտունի-Վարդենիսմ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվողճանապարհահատվածները, իսկ մասամբ դժվարանցանելի է Երեւան-Սեւան ավտոճանապարհը: