Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը սատարում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը 2012 թ-ի դեկտեմբերի 23-ին հրավիրել է ընդլայնված ժողով՝ մեկ օրակարգով՝ Հայաստանի նախագահական ընտրություններ:
ՍԴՀԿ ընդլայնված ժողովի համընդհանուր կարծիքները հաշվի առնելով, ՍԴՀԿ վարչությունը, հրավիրելով արտահերթ նիստ, որոշում է.
1. Հաշվի առնելով վերջին տարիներին նախագահի ու կառավարության կողմից իրականացված որոշակի բարեփոխումները
2. Նախագահի եւ կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի դրսեւորումը
3. Մամուլի ազատության շեշտակի բարձրացումը
4. Ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հալածանքների դադարեցումը
5. Անպատժելիության վերացման շուրջ արված որոշակի քայլերը
6. Արտաքին քաղաքական ձեռքբերումները, ինչպես նաեւ գալիք մարտահրավերները
7. Նախընտրական ծրագրի ընդգծված սոցիալական բնույթը
8. Ցեղասպանության հարցում պահանջատիրական կեցվածքն ու հայտարարությունները
9. Արցախի անվտանգության ապահովումն ու շահերի համալիր պաշտպանությունը
Նախագահական ընտրություններին սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Միեւնույն ժամանակ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչությունը հայտարարում է, որ շարունակում է գործել իբրեւ ինքնուրույն քաղաքական ուժ, չունի որեւիցե քաղաքական պայմանավորվածություն որեւիցե հարցում, ուստի իրեն իրավունք է վերապահում լինել գործող նախագահի եւ իշխանությունների քննադատը՝ հնարավոր ոչ ճիշտ քաղաքական քայլերի դեպքում: ՍԴՀԿ վարչությունը նաեւ հույս է հայտնում, որ Սերժ Սարգսյանը վերընտրվելու դեպքում կանի հետեւյալ քայլերը:
1. Կտրուկ պայքար օլիգարխիայի դեմ
2. Մենաշնորհների վերացում
3. Քաղաքականության եւ բիզնեսի տարանջատում
4. Կրիմինալի հեռացում քաղաքական պաշտոններից
5. Պայքար արտագաղթի պատճառների դեմ
6. Ցեղասպանության հարցի միջազգային ճանաչման հետապնդում
7. Արցախի իրավունքների շարունակական պաշտպանում





























