Երեւանի բնակիչ, 70-ամյա Կ. Մ-ը սեքսուալ բնույթի գործողություններ է իրականացրել իր բնակարան հյուրընկալած 14 տարին չլրացած անչափահասի նկատմամբ: Ավան եւ Նոր-Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
70-ամյա Կ. Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նոր Նորքի իր բնակարանում հյուրընկալելով իր կնոջ ազգականներ անչափահաս եղբայրներ ` Վ. եւ Շ. Թ.-ներին բնակարանի պատշգամբում անչափահաս Շ-ին զբաղեցնելով գունավոր մետաղների տեսակավորման գործով, հյուրասրահում մեկ անգամ համբուրել է 14 տարին չլրացած անչափահաս Վ.Թ-ին: Այնուհետև կատարվող վերանորոգման աշխատանքների ընթացքը ցույց տալու պատրվակով անչափահասին խաբեությամբ տարել է ննջարան, որտեղ փորձել է բռնության գործադրմամբ սեքսուալ բնույթի գործողություններ իրականացնել եւ պարտադրել անչափահասին: Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները դադարեցրել է, երբ կատարվածին ականատես է դարձել ննջարան մտած անչափահաս Շ. Թ.-ը:
Քրեական գործ է հարուցվել 139 հոդվածի 3-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 28-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























