25-ամյա Ա.Հ-ն Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գյուղատնտեսական մթերքների շուկայի տարածքում առանց լիցենզիայի ծավալել է լիցենզավորման ենթակա շահումով խաղերի գործունեություն` շահագործելով երկու դրամական շահումով ավտոմատներ: 5.260.000 դրամի վնաս: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am- ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
25-ամյա Ա.Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մոտ մեկ ամիս Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գյուղատնտեսական մթերքների շուկայի տարածքում առանց հատուկ թույլտվության /լիցենզիայի/ ծավալել է լիցենզավորման ենթակա շահումով խաղերի գործունեություն` շահագործելով երկու դրամական շահումով ավտոմատներ: Ի՞նչի հետեւանքով պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափի` 5.260.000 դրամի վնաս: Այսինքն` Ա.Հ-ը կատարել է հանրորեն վտանգավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 3 -րդ մասի 1-ին կետով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել հունվարի 8-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























