ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանը «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին հայտնել է, որ Բագրատյանը պատրաստվում է նախագահական ընտրություններից առաջ մոտ 40 նախընտրական շտաբ բացել։

««Շտաբներն արդեն ձեւավորման փուլում են, դրանք նախատեսում ենք բացել բոլոր մարզերում, անգամ գյուղերում։ Շտաբների ձեւավորումը կավարտվի մինչեւ հունվարի 20-ը»,- ասել է Բագրատյանի խոսնակը։ Հարցին՝ իսկ ով է զբաղվելու Հրանտ Բագրատյանի PR-ով, խոսնակը պատասխանել է, որ ինքը՝ Կարինե Հարությունյանը»,- գրում է «Հայկական ժամանակը»։