««Ժամանակի» տեղեկություններով, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր գլխավորած պատվիրակության հետ միասին Բրյուսել է մեկնել չարթերային թռիչքով, ինչը շատ ավելի թանկ է, քան սովորական չվերթով թռչելը։
«Մեր տեղեկություններով, ԱԺ նախագահն իր արտասահմանյան գրեթե բոլոր գործուղումների ժամանակ հատուկ ինքնաթիռ է վարձակալում։ Բնականաբար, դա բավականին թանկ է նստում ԱԺ բյուջեի վրա։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա ինքնաթիռի ծախսերից բացի, ԱԺ բյուջեից բավականին կլորիկ՝ մինչեւ 40-50 հազար դոլարին հասնող գումար էլ վերցնում է այնտեղ ծախսելու համար՝ հետագայում դա ձեւակերպելով որպես ներկայացուցչական ծախսեր։ Ավելի քան մեկ ամիս առաջ «Ժամանակը» դիմել էր ԱԺ լրատվական ծառայություն ԱԺ նախագահի որոշ ծախսերի համար տեղեկատվություն ստանալու համար, բայց մինչ օրս ԱԺ-ից այդ հարցերի պատասխանը չենք ստացել»,- գրում է «Ժամանակ» թերթը։




























