Պարզվում է, ՊՆ-ին գոմեշի միս մատակարարելու առնչությամբ հարուցված քրգործի շրջանակներում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը դեռեւս այս գործում ոչ մի կարգավիճակ չի ստացել։  Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«ՀՀ ՊՆ քննչական բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը երեկ մեր հարցերին ի պատասխան ասաց, որ այս գործով որեւէ նոր մարդ՝ վկայի, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակով, չի ներգրավվել։ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե արդյոք այս ընթացքում Փայտյանը կրկին հարցաքննվել է, ասելով, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չի կարող դա անել։ Հիշեցնենք, որ այս գործով սեպտեմբերի 29-ին կալանավորվեց Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, ով կալանքի պահին սրտի կաթված էր ստացել։ Երեկ մենք պարզեցինք, որ նա դեռ դատապարտյալների հիվանդանոցում է»,- գրում է «Հայկական ժամանակը»։