Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը սպիտակ փոշիով լի կասկածելի ծրար է ստացել, հաղորդել է Մոսկվայի ոստիկանության աղբյուրը: Հունվարի 9-ի ցերեկը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան հասցեով նամակ է ստացվել: Ծրարի մեջ եղել է եւս մեկ ծրար, որի վրա գրված է եղել «կենսաբանական զենք»:
Դեսպանատան նամակների բաժնի բոլոր աշխատակիցները տարհանվել են, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ-ի աշխատակիցները, հաղորդում է Utro.ru-ն:
Ինչպես գրում է KM.RU-ն, ԱԻՆ-ի մասնագետները սպիտակ փոշիով լի ծրարը մի քանի թեստերի են ենթարկել՝ ստուգելով վտանգավոր կենսաբանական նյութերի կամ ճառագայթման առկայությունը: Ստուգումների արդյունքում նրանք եկել են եզրակացության, որ սպիտակ փոշին վտանգավոր չէ, սակայն փորձագետները դեռեւս պետք է հստակորեն պարզեն այդ փոշու կազմը:





























