Այսօր` հունվարի 10-ի ժամը 10.00-ի դրությամբ` Հայաստանի բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փակ են Սելիմի լեռնանցքը, Ամասիա-Աշոցք-Գյումրի, Գյումրի-Ցողամարգ, Մանթաշ-Պեմզաշեն, Լուսաղբյուր-Ջաջուռ, Վերին Գետաշեն-Մադինա, Արագյուղ-Բուժական, Հրազդան-Մեղրաձոր, Հրազդան-Լեռնանիստ, Զառ-Սեւաբերդ, Հատիս-Զովաշեն, Ծաղկահովիտ-Ալագյազ, Մեղրաձոր-Հանքավան, Հանքավանի եւ Սեւաբերդի, Արագածի եւ Ապարանի միջհամայնքային բոլոր ավտոճանապարհները:
Ձնաբքի եւ վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Տիգրանաշեն գյուղի «Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածը, Թալին-Գյումրի, Բերդ-Ճամբարակ, Արթիկ-Մանթաշ-Արագած, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Երեւան-Վանաձոր, Ալագյազ-Արթիկ, Գավառ-Մարտունի-Վարդենիս Երեւան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածները, Երեւան-Սեւան ավտոճանապարհը, ինչպես նաեւ Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի եւ Անիի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
Հայաստանի ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթեւեկելուց:





























