Հունվարի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երեւան-Էջմիածին ճանապարհի 17-րդ կմ-ին «Հունդայի Էլանտռա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի էլեկտրասյանը, այնուհետեւ  արգելապատնեշին եւ շրջվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի  հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: