Հունվարի 9-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան Երեւան քաղաքի Ռիգայի եւ Արաբկիրի 25-րդ փողոցների խաչմերուկում  բախվել է «Նիսան»  մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: