Հունվարի 8-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից  ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 31-ամյա մի բնակիչ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա թունավորումը ստացել է նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, մի հիմնարկության ամիակի արտադրամասում գազատար խողովակը վերանորոգելիս:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: