Հունվարի 9-ին, ժամը 03.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել տներից մեկի պատին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը` 1988 թ. ծնված Գեւորգ Հակոբյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:





























