Ի՞նչ է` Դուբայում միայն ԱԺ պատգամավորները կարո՞ղ են հանգստանալ:Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին հրավիրված ասուլիսին հարցրեց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը արձագանքելով այն դիտարկմանը, թե նա ընտանիքի հետ հանգստացել է Դուբայում, թանկարժեք մեենա է գնել իր կնոջ համար:
«Նախ, իմ գործելակերպը օլիգարխին հատուկ գործելակերպ չի: Մեքենաս գնել եմ Դուբայից, օգոստոսին էլ ընտանիքիս հետ հանգստանում էի Բուլղարիայում «Զոլոտիե պեսկի» հանգստավայարում: Հիմա ի՞նչ պետք է անպայման գալ մաշված, հին շորերով, հա՞: Ես կարող էի այս ամեն ինչը չասել»,- ասաց էպոսագետը:
Դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, թե պայքարը ընթանալու է իր եւ Սերժ Սարգսյանի Հայաստանների միջեւ, Սեդրակյանն ասաց. «2007թ. ԱԺ ընտրությունները եւ 2008-ի նախագահական ընտրություններում «Ժառանգության» պահվածքը ցույց տվեցին, որ «Ժառանգությունն» ու իշխանությունը միասին են աշխատում»:
Վարդան Սեդրակյանը նշեց, որ իր նպատակն է Հայաստանում զարգացնել ճշգրիտ գիտությունը՝ ֆիզիկան, մաթեմատիկան եւ քիմիան, քանի որ կարծում է, է որ այն ազգը, ով չի զարգացնում այդ ճյուղերը, աստիճանաբար քոչվոր ցեղեր են դառնում:





























