Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 13.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Ամասիա-Աշոցք-Գյումրի, Թորոս-Բավրա, Առափի-Հայկավան-Ոսկեհասկ, Թալին-Արթիկ-Ապարան, Վերին Գետաշեն-Մադինա, Ալագյազ-Սպիտակ, Հրազդան-Մեղրաձոր, Զառ-Սեւաբերդ, Մեղրաձոր-Հանքավան, Արագածի եւ Ապարանի միջհամայնքային բոլոր ավտոճանապարհները:
Ձնաբքի եւ վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Տիգրանաշեն գյուղի «Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածը, Երեւան-Գյումրի, Գյումրի-Ցողամարգ, Բերդ-Ճամբարակ, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Երեւան-Վանաձոր, Գավառ-Մարտունի-Վարդենիս, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը, Երեւան-Սեւան ավտոճանապարհը, ինչպես նաեւ Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի եւ Անիի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթեւեկելուց:





























