Վարդան Սեդրակյանին հաճախ համեմատում են էպոսի արտատեր պառավի հետ, ով անընդհատ Դավթին եւ Մհերին հիշեցնում է, թե իրենց նախնիներն ինչ զորություն են ունեցել, հուշում, որ թշնամիները եկել եւ երկրի ոսկին են տանում եւ այլն եւ այլն: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին հրավիրված ասուլիսին ասաց էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Նրա խոսքով, իր խնդիրը տեսնում է նրանում, որ արթնացնի հայ ազգի մեջ իր ոգեղեն զորությունը: «Իսկ, որ ասում եք, թե Մհերն ինչու լքեց ագռավի քարը, ապա չի լքել, որքան ես եմ հասկանում: Էպոսում նշվում է, որ տարվա մեջ երկու անգամ դուրս է գալիս, բայց ձիու ոտքերը թաղվում են հողի մեջ: Հողը պետք է հասկանանք, որ դա մենք ենք, իսկ Մհերը եւ իր ձին գաղափարը: Այսինքն, երբ այս գաղափարախոսությունը իջնում եւ ծանրանում է ժողովրդի ուսերին, ժողովուրդը դեռ պատրաստ չի եւ չի կարողանում պահել եւ ինքը վերադառնում է»,- ասաց Վարդան Սեդրակյանը եւ ավելացրեց, որ եւ մեր էպոսում եւ պարսիկների եւ մյուսների բոլոր հերոսները փակված են ժայռի մեջ եւ գալու է ժամանակը ու նրանք դուրս են գալու: Ինչպես նաեւ ավելացրեց, որ երբ պատրաստ լինենք, մեր հերոսը դուրս կգա:

Լրագրողի հարցին, թե երբ նախագահ դառնա, երք նախագահներից ում որ ոլորտում խորհրդական կնշանակի, Սեդրակյանն ասաց . «Թերեւս ճիշտ կլինի, որ իրենք ասեն, թե որ գծով կցանկանան, որ խորհրդական լինեն»: