Սերժ Սարգսյանը կերտել է իր դրական կերպարը 25 երկարուձիգ տարիների ընթացքում։ Ի շնորհիվ դրա, նա հանդիսանում է Հայաստանի նախագահի ամենաարժանի թեկնածուն։Այս մասին հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։

Նա ավելացրել է, որ Սարգսյանն իր ներդրումն է ունեցել դժվար ժամանակներում երկրի զարգացման մեջ, ապացուցել է, որ հանդիասանում է խելամիտ ղեկավար՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական։ «Եւ չպետք է մոռանալ, որ նախագահը հանդիսանում է նաեւ գերագույն գլխավոր հրամանատար։ Իսկ դա ներկա իրավիճակներում Հայաստանի համար շատ կարեւոր է։ «Քանի դեռ մենք հարեւան երկրի հետ չենք լուծել հակամարտությունը, մեր ժողովրդի համար շատ կարեւոր է, որ երկրի իշխանության գլուխ կանգնած լինի փորձառու ռազմական գործիչ»,- ասել է ղեկավար կուսակցության պատգամավորը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանում նախագահական ընտրությունները կկայանան 2013 թվականի փետրվարի 18-ին։