Հայաստանում մարդու ներքին օրգանների վաճառք չկա եւ չի էլ կարող լինել: Այդ մասին այսօր՝ հունվարի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: «Պրոֆեսոր Օկոեւը սպառիչ պատասխան է տվել, եւ հարցը նաեւ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է եղել, ես ավելացնելու բան չունեմ»,- ասաց Դ. Դումանյանը:

Նշենք, որ քաղաքացի Կարո Կարապետյանը «Մարգարյան» հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Օկոեւին մեղադրում է իր կնոջ երիկամը ապօրինաբար հեռացնելու եւ վաճառելու մեջ: