Մոսկվայի կենտրոնում 2013թ. լույս հունվարի 10-ի գիշերը ծայրահեղական կազմակերպությունների թվարկմամբ  10 մ երկարությամբ ցուցապաստառ են տեղադրել: Այդ կազմակերպությունների շարքում նշված է նաեւ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը:

Ցուցապաստառը հայտնաբերել են ոստիկանները եւ ձերբակալել  լրատվական կայքերից մեկի մի թղթակցի, որն այն լուսանկարելիս էր եղել, հայտնում  է «Ինտերֆաքսը»: Պաստառին պատկերված են եղել ծայրահեղական  տարբեր կազմակերպությունների խորհրդանիշները, որոնց շարքում եղել է նաեւ «Եդինայա Ռոսիյայի» լոգոտիպը: