Տաուշի մարզի Մյասնիկյան փողոցին հարակից գերեզմանատանը հունվարի 8-ին որդու գերեզմանի մոտ ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Դիլիջան քաղաքի բնակիչ, 62-ամյա Աննա Ա.-ն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Տաուշի բաժնից:
Դիակի զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:





























