Այս գիշեր Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում տեղումները կդադարեն՝ բացառությամբ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի, որտեղ ձյան տեղումները կշարունակվեն մինչեւ առավոտ: Գիշերը եղանակը զգալի կցրտի, առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Վաղը ցերեկը օդերեւութաբանները պարզկա, ցուրտ եղանակ են կանխատեսում, ճանապարհներին՝ մերկասառույց:

«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում այս գիշեր եւ վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում ջերմաստիճանը կլինի -6-8 աստիճան ցուրտ, ցերեկը՝ -1-3 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում. գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -5-10,

Կոտայքում. գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -3-8,

Գեղարքունիքում. գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -3-8,

Լոռիում. գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3-6,

Տավուշում. գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0-4, 

Արագածոտնի լեռներում. գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -3-8, 

Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0-4, 

Արարատում. գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0-3,

Արմավիրում. գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0-3,

Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -3-8, 

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0-3, 

Սյունիքի հովիտներում. գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -1+2, 

Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ -5-10, ցերեկը՝  0-5, 

Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ -2-7, ցերեկը՝ -2+2: