Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերջին ելույթը յուրօրինակ ուղերձ էր առ այն, որ նա վճռական է տրամադրված եւ կգնա մինչեւ վերջ: Այդ մասին այսօր՝ հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
«Իր ելույթով Ասադը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ ոչ մի դեպքում բանակցությունների սեղանի շուրջ չի նստի արտաքին այն ուժերի հետ, որոնց դեմ պայքարում է», - նշել է արաբագետը: Նա նաեւ հավելել է, որ հնարավոր են Ասադի քաղաքական բանակցությունները Սիրիայի ներքին ընդդիմության հետ, սակայն ոչ արտաքին ընդդիմության հովանավորների: «Սիրիայում արտաքին խաղացողների ռազմական միջամտությունը քիչ հավանական է: Սակայն քանի որ ե՛ւ Ասադը, ե՛ւ զինված ընդդիմության ներկայացուցիչները վճռականորեն շարունակում են պայքարը, ընդդիմադիր կառույցները ԱՄՆ-ից հավելյալ աջակցություն կստանան», - ամփոփել է արաբագետը:





























