Հայկական նռան գինին մեծ պահանջարկ է վայելում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հայկական Բուրջ Համուդ արվարձանում եւ նրա սահմաններից դուրս: Հայկական գինու նկատմամբ հետաքրքրությունն աճել է անցած տարի Բեյրութում կայացած խորհարարական փառատոնում ներկայացվելուց հետո, գրում է լիբանանյան «The Daily Star» պարբերականը:
Հայաստանն աշխարհի հնագույն գինեգործական երկրներից է, սակայն նուռը հատուկ նշանակություն ունի մշակույթի մեջ: «Նուռը խորհրդանշում է ընտանիքը, համերաշխությունը, հանրությանը, որը միավորում է, իսկ գույնը երջանկություն է խորհրդանշում»,-ասել է հայ համայնքի ներկայացուցիչ, «Պատկեր» կենտրոնի հիմնադիր Արփի Մանգասարյանը, որը խոհարարական փառատոնում ներկայացնում է հայկական գինին:
Այդ տտիպ, կիսաքաղցր գինին, որը զարմանալի եւ հրաշալի է, ժողովրդականություն է վայելում:
«Կսարա» ընկերության արտահանման մենեջեր եւ էթնոլոգ Էլա Մաամարիի խոսքով` նռան գինին միջազգային շուկայում վերածնունդ է ապրում: ԱՄՆ-ում նռան գինու պահանջարկն աճում է: Նռան գինու մեջ, ենթադրվում է, նույնքան անտիօքսիդանտներ կան, որքան խաղողի կարմիր գինու մեջ:




























