Երեւանի կենդանաբանական այգում 2011-ի համեմատ 2012-ին կենդանիների ծնելիության թիվն ավելացել է, հիմնականում՝թռչունների բաժնում: Առաջին ծինը գրանցվել է 2012 թվականի հունվարի 7-ին՝ արջի մոտ, իսկ վերջինը՝ դեկտեմբերի 26-ին՝ ուղտայծի մոտ: 2012-ին Երեւանի կենդանաբանական այգում լույս աշխարհ են եկել 146 ձագուկներ: Այգին ունի 207 տեսակ՝ 1400 գլուխ կենդանի:

Երեւանի կենդանաբանական այգում այս տարի ծնվել են`

Սմբակավորների բաժնում

Պտավոր եղջերու 2

Շոտլանդական պոնի 2

Հայկական մուֆլոն 2

Կամերունյան այծ 3

Բեզոարյան այծ 2

Սիբիրյան այծեղջյուր 1

ՈՒղտայծ 4

Եվրոպական եղնիկ 2

Գիշատիչների բաժնում

Գորշ արջ 1

 Թռչունների բաժնում

Ընտանի բադ 56

Սպիտակագլուխ անգղ 4

Քարեկաքավ 4

Արծաթափայլ փասիան 10

Թագավորական փասիան 1

Ալեձեւ թութակ 12

Թագավորական փասիան 1

Ոսկեգույն փասիան 3

Փասիան Սվայնո 1

Խայտահավ 4

Ճապոնական հավեր 20

Եգիպտական  թռչող շնիկ 1

 Սողունների բաժնում

Հայկական միջերկրյածովյան կրիա 10