Երեւանի կենդանաբանական այգին հնարավորություն է ստացել համապատասխան զույգ գտնել Հրանտ փղի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել են Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից:
2012 թվականի հունիսին Երեւանի գազանանոցը EAZA-ի անդամության թեկնածուի կարգավիճակ է ստացել, իսկ դա նշանակում է, որ Երեւանի կենդանաբանական այգին ունի մի շարք պարտավորություններ, որոնց համաձայն կենդանիների պայմանները պետք է բարելավվեն եւ համապատասխանեցվեն EAZA-ի չափանիշներին:
Ինչ վերաբերում է կենդանաբանական այգու միակ փղի՝ Հրանտի համար հարսնացու որոնելու հարցին, ապա ըստ EAZA-ի կանոնակարգի, Երեւանի կենդանաբանական այգին կարող է անվճար փիղ ձեռք բերել, բայց միայն լրացուցիչ վանդակ կառուցելուց հետո: Սակայն ներկայումս կենդանաբանական այգում դեռեւս խնդիրներ կան Հրանտ ղփի պայմանների հետ կապված: Այդ խնդիրների լուծման նպատակով սկիզբ է դրվել «Գրանդ Քենդիի» հետ համագործակցությանը:





























