ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը չի կիսում այն վերլուծաբանների կարծիքը, որ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն հետընտրական շրջանում միասնական ճակատով հանդես կգան: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Մեր զրուցակիցը թեեւ կողմ չէ բացառումների տեսությանը, բայց նաեւ չի տեսնում ընդդիմության միավորման հիմքը.

«Եթե վերհիշենք խորհրդարանական ընտրություններին նախորդող շրջանը, ըստ էության՝ այդպիսի մի ուժերի համատեղման փորձ արվեց, որի արդյունքում ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը, փաստորեն, իրենց ընտրազանգվածին ուղղեցին դեպի ԲՀԿ: Չգիտեմ, թե առաջիկա այդպիսի զարգացումներն ինչ հիմքի վրա պիտի կայանան, մանավանդ՝ կյանքը ցույց տվեց, որ ԲՀԿ-ն, ըստ էության, չի արդարացնում այն հույսերը, որոնք փայփայում էին մյուս ընդդիմադիր կուսակցությունները: Եվ հենց դրանով էլ պայմանավորված է այն իրավիճակը, որում հայտնվել են այդ կուսակցություններն այսօր»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը»,- գրում է «Առավոտը»։