Հունվարի 17-ին Աժ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը կգումարի այս տարվա իր առաջին նիստը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Այս մասին երեկ մեր թղթակցի հարցին ի պատասխան տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, որ փոքրիկ հավանականություն կա նաեւ արտահերթ նիստի, բայց հունվարի 17-ը հերթական նիստի ամսաթիվն է:
Այդ օրը քննարկվելու է երեք հարց, որ հանձնաժողովը վարույթ է ընդունել նախորդ տարեվերջին: Դրանք են «Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ-ի դիմումը ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ, Արմեն Ռուստամյանի դիմումը 83 պատգամավորների վերաբերյալ եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլի» դիմումը ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանի վերաբերյալ»,- գրում է «Հայկական ժամանակը»։




























