ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի փողերի լվացման գործը հերթական սառեցման փուլն է մտել: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Մեր թղթակիցը երեկ պարզել է, որ վերջին գործողությունը սույն գործով արվել է 2012-ի նոյեմբերի 9-ին, երբ Օսկանյանը կանչվել է ԱԱԾ՝ տեղեկացվելու, որ հիմնադրամի կողմից դեռեւս 2009-ին իրականացրած ծրագրերից մեկի մասով փորձաքննություն է նշանակվել:
Մինչ այդ, նոյեմբերի 1-ին, ԱԱԾ քննչական վարչությունը բանկային ստուգում էր նշանակել, որի իրականացումը հանձնարարվել էր Կենտրոնական բանկին: Մեր թղթակիցը երեկ ոչ պաշտոնապես պարզել է, որ այդ ստուգումների արդյունքները դեռ չկան»,- գրում է «Հայկական ժամանակը»։





























