Այսօր՝ հունվարի 11-ին, ժամը 10.30-ի դրությամբ՝ Հայաստանի բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Արագյուղ-Բուժական, Տավուշի եւ Շիրակի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Լոռիի, Արագածոտնու մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթեւեկելուց: