Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես. 2013 թվականի hունվարի 16-ից գործարկվելու են Երեւան քաղաքի Մարշալ Բաբաջանյան, Ծարավ Աղբյուրի, Բագրեւանդի եւ Նորագավիթի 1-ին փողոցներում ու Արտաշատի եւ Նուբարաշենի խճուղիներում նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:

Տեղեկացնում ենք նաեւ, որ նշված վայրերում երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: