Երեկ` հունվարի 11-ին Պաշտպանի 116 թեժ գիծ ահազանգել մի կին եւ հայտնել, որ իր որդին` Ռոբերտ Հովսեփյանը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում երեկվանից հացադուլ է հայտարարել:

Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները, «Ընդդեմ իրավական կամայակունություններ» հկ ներկայացուցիչ Ժորժետա Մեսրոպյանը քրեակատարողական հիմնարկում հանդիպել են կալանավոր Ռոբերտ Հովսեփյանին:

Վերջինս հայտնել է, որ հունվարի 9-ից անժամկետ հացադուլ է հայտարարել եւ, եթե երկու շաբաթվա ընթացքում իրեն առաջադրված մեղադրանքը չհանվի եւ իրեն ազատ չարձակեն, նա դիմելու է ծայրահեղ քայլի, քանի որ ապրելու իմաստ չի տեսնում:

Արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները հորդորել են կալանավորին դադարեցնել հացադուլը, սակայն վերջինս կտրականապես մերժել է:

Նշենք, նաեւ, որ Ռոբերտ Հովսեփյանը իր խնդրի կապակցությամբ դիմել է ՀՀ նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին: