Այսօր` հունվարի 11-ին, ժամը 04.15-ին, Դավիթ Անհաղթի եւ Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել  «ՎԱԶ-2107»  մակնիշի երկու  ավտոմեքենա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից:  Պատահարի հետեւանքով մեկ ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքից հետո վարորդներից մեկը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը`  հեռացել է:

Կատարվում է քննություն:

Մեր տեղեկություններով` վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն տեղափոխվածը  23-ամյա Անդրանիկ Անտոնյանն է: Նա աշխատում է «Շանթ» հեռուստաընկերությունում, նկարահանվում է «Քաղաքում» սերիալում, բժիշկ Ծյապիկի դերակատարն է: