Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 13.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Արագյուղ-Բուժական, Տավուշի եւ Շիրակի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Սարավան-Սիսիան, ինչպես նաեւ Լոռու եւ Արագածոտնի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթեւեկելուց: