Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 10-ին, ժամը 23.45-ին, Ներքին Շենգավիթի 16-րդ փողոցի թիվ 3 տան մոտից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Ռաֆիկ Ս.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:




























