Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովը լքել է ՌԴ Քննչական կոմիտեի ռազմական քննչական գլխավոր վարչությունը: ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել է, որ Սերդյուկովը հրաժարվել է բանավոր ցուցմունքներ տալուց՝ վկայակոչելով Սահմանադրության 51-րդ հոդվածը, նախօրոք ներկայացնելով ՊՆ-ում յուրացումների հետ կապված իր տարբերակը: Նա լքել է ռազմական քննչական գլխավոր վարչության շենքը վկայի կարգավիճակով, սակայն այդ կարգավիճակը կարող է փոխվել:
Մարկինի խոսքով՝ բանավոր ցուցմունքներ տալուց հրաժարվելը կարող է գնահատվել որպես քննությանը խոչընդոտելու փորձ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ Սերդյուկովը հեռացվեց պաշտպանության նախարարի պաշտոնից նոյեմբերի 6-ին կոռուպցիոն սկանդալի ֆոնին։





























