Երեւանի կենդանաբանական այգում 2011 թվականից սկսվել է խոշոր կատվազգինների համար նախատեսված ազատավանդակների շինարարական աշխատանքները: Վագրերի ազատավանդակի շինարարությունը, նախատեսվում է ավարտել 2013-ին:

Երեւանի կենդանաբանական այգուց NEWS.am-ին հայտնում են, որ 2013-ի հունվարին իր նոր ազատավանդակ կտեղափոխվի պտավոր բորենին (Crocuta crocuta): Բոլոր  նոր ազատավանդակները կառուցվում են Կենդանաբանական Այգիների եւ Ակվարիումների Եվրոպական Ասոցիացիայի (EAZA)-ի պահանջներին համապատասխան: Բորենիների համար նախատեսված նոր ազատավանդակը նույնպես համապատասխանում է EAZA-ի պահանջներին ՝ 650 քառակուսի մետր տարածք:

Բացի կենդանիների ազատավանդակների կառուցումից՝ 2013-ին նախատեսվում է  սկսել մանկական այգու, կերախոհանոցի, բուժկենտրոնի եւ անիմաթերապիայի կենտրոնի շինարարական աշխատանքները: