Հունվարի 11-ին, ժամը 00.55-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում  հաղորդում է ստացվել, որ   Ն. Զարյան փողոցի 19 շենքի թիվ 63 բնակարանում գազի արտահոսք է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ հունվարի 10-ին, ժամը 23.55-ին, նշված բնակարանում գազի արտահոսքից երկու բնակիչներ կորցրել են ինքնագիտակցությունը  եւ տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է հետաքննություն: