Ավանում գտնվող «Մխիթարյան» կրթահամալիրում տիրող իրավիճակի վերաբերյալ երեկ համացանցում հայտնված անստորագիր եւ անանուն «Բաց նամակի» վերաբերյալ Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարությունը իր լիազորությունների շրջանակում իրականացրել է »անոնիմկայում» բերված տեղեկատվության իսկության ուսումնասիրություն

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի «Ֆեյսբուքի» էջից տեղեկանում ենք, որ

Նախարարության ներկայացուցիչները այօսր եղել են կրթահամալիրում եւ իրնեց լիազորությունների շրջանակներում պարզել են, որ անանուն նամակում բերված երեխաներին խոշտանգելու եւ բռնությունների մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Դպրոցը համապատասխանում է հանրակրթական ծրագիր իրականացնելու համար լիցենզիայի պայմաններին:

«Դպրոցը մասնավոր է, եւ ոչ մի ծնող պարտավորված չէ այնտեղ ուղարկել իր երեխային: Ծնողները կամավոր  են ընտրել այդ դպրոցը իրենց երեխաների համար:

Միասեռ դպրոց-պանսիոնները ուսումնական հաստատությունների տարածված ձեւ են նաեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում` Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Գերմանիա»,- տեղեկանում ենք նախարարի էջից:

Նախարարությունը նաեւ պարզել է, որ իբր Ավանի բնակիչներից կողմից ստորագրված նամակն իրոք անանուն է, այն առաջինը ստացած լրատվամիջոցը չունի եւ ոչ մի հստակ կոորդինատ, ազգանուն, ստորագրություն: Իրենց տեղեկություններով` անոնիմկայի իրական հեղինակը բնակվում է Հայաստանի հյուսիսային մարզերից մեկում, որ մի կապ չունի կրթահամալիրի հետ:

«Նամակի իրական դրդապատճառը, ըստ ամենայնի, անձնական բնույթի խնդիրներն են Մխիթարյան միաբանության հետ, որոնց կապակցությամբ հեղինակը վրեժ է լուծել նման ապատեղեկատվական եղանակով: Որքանով է բարոյական անձնական տարաձայնություները եւ աշխատանքային վեճերը լուծել ստահոդ տեղեկություններ տարածելու եւ հազարավոր մարդկանց հույզերի, բարեգթության եւ ազնվության վրա խաղալու եղանակով»,- ասված է հայտարարության մեջ:

ՀՀ ԿԳՆ-ն զգուշացնում է, որ այլեւս չի զբաղվելու եւ չի արձագանքելու անանուն հաղորդագրություններին եւ ահազանգերին, բայց պատրաստ է ապագայում եւս օպերատիվ արձագանքել դպրոցներում երեխաների իրավունքների խախտման դեպքերի մասին արժանահավատ, հավաստի եւ հստակ տեղեկություններին:

Նշենք, որ լրատվամիջոցներում Ավանի բնակիչների անունից տարածվել էր բաց նամակ` Կաթողիկոսին, Ոստիկանապետին ու կրթության եւ գիտության նախարարին։

Նամակում նշվում էր, թե «արտաքինից սովորական թվացող դպրոցում սովորում են միայն 12-17 տարեկան տղա երեխաներ: Խոսվում էր տեր-թոդիկյան բարքերի մասին, թե ինչպես ուսուցիչներից մեկը` Գնել անունով, պարբերաբար ծեծում եւ պատժում է երեխաներին` պատճառելով նաեւ մարմնական լուրջ վնասվածքներ: Ավանի բնակիչների անունից տարածված նամակում նշվում է նաեւ, թե տնօրենը` ոմն կաթոլիկ Սերովբե վարդապետ Չամուրլյանն երեխաներին ստիպում է խմել անհայտ ծագման դեղեր եւ հեղուկներ, իբր դիմադրողականության համար, սակայն ծնողների հետ մեր զրույցում պարզվեց, որ ոչ մի ծնողի բացատրություն չի տալիս դրանց բաղադրության եւ ձեռք բերման մասին:  «Կաթոլիկ վարդապետն իր կամավոր աղքատության եւ կուսակրոնության երդմանը «հավատարիմ», Տիգրանուհի անունով լիբանանահայ սիրուհու հետ վատնում է նաեւ դպրոցի համար նախատեսված գումարները, մոտ` ամսական 20.000 եվրո: Հետաքրքրականն այն է, որ որեւէ մարմնի կողմից չի ստուգվում այս հանգամանքը»,- մասնավորապես նշված էր նամակում: