«Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածուի հավակնորդ Հրանտ Բագրատյանը չի մեկնաբանում մեկ այլ թեկնածուի հավակնորդ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի առաջարկությունը՝ միասնական ինքնաբացարկով Հայաստանում նոր քաղաքական քաղաքական իրականության սկիզբ դնելու անհրաժեշտության մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Կարինե Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Ղուկասյանի առաջարկի մասին հայտնի է դարձել էլեկտրոնային լրատվամիջոցներից: «Մեզ համար նաեւ անհասկանալի է այդ կոչի մոտիվացիան եւ ելնելով դրանից, չենք մեկնաբանում տվյալ հայտարարությունը»,-ասաց Կ. Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու, քաղաքագետ եւ «Ռադիո Հայ» խորհրդի նախագահ Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով դիմել է ընտրաշավի բոլոր մասնակիցներին, բացառությամբ գործող նախագահ Սերժ Սարգսյանի, առաջարկելով արմատական բարեփոխումների համար ինքնաբացարկով միասնական քաղաքացիական ճակատ ստեղծել:

 

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am