Հունվարի 10-ին, ժամը 12.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է մայթեզրի մոտ կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, որն առաջ հրվելով` վրաերթի է ենթարկել 54-ամյա մի տղամարդու, ապա բախվել նույն վայրում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























