Երեքօրյա վերելքից հետո ամերիկյան դոլարի փոխարժեքը Հայաստանի ֆինանսական շուկայում վերջապես կայունացավ: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ հունվարի 11-ին կազմել է 409 դրամ; Նույն փոխարժեքն էր նաեւ երեկ: Չի բացառվում, որ ՀՀ կենտրոնական բանկը միջամտել է փոխարժեքին եւ արտարժութային ինտերվենցիա իրականացրել:
Բորսայում այսօր վաճառվել է մոտ 6,6 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի առավել տարածված մարժան է 408-411 դրամը;
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր զգալի թանկացել է եւ կայունացել 1,325 դոլարի սահմաններում: Եվրոյի ամրապնդմանը նպաստել է Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիի հայտարարությունն այն մասին, որ Եվրամիության տնտեսությունը կսկսի վերականգնվել այս տարվանից :
Ռուսաստանի կենտրոնական բանկը եւս նվազեցրել է դոլարի փոխարժեքը՝ 1 դոլարն արժե 30,2537 ռուբլին:




























