Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ համատեղ պետական պահուստների լայնածավալ ցանց գործարկել: Այսօր՝ հունվարի 11-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանի համար նախագիծը Հարավային Կովկասում նմանատիպ նախաձեռնություններից խոշորագույնը կդառնա: «Պահուստները նախատեսված կլինեն արտակարգ դեպքերում առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար եւ պարբերաբար կհամալրվեն», – բացատրել է Բաղդասարյանը:
Ռուսական կողմի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է ՌԴ-ի Պետական սահմանի զարգացման դաշնային գործակալության («Ռոսգրանիցա») հետ համատեղ նիստ անցկացնել: Ըստ աշխատանքների արդյունքների` եզրակացություն կներկայացվի Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանների արդիականացման վերաբերյալ (հիշեցնենք, որ հենց այնտեղ են ծառայում ռուս սահմանապահները):





























