Հունվարի 11-ին, ժամը 10.39-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սիփան գյուղի բնակչին անհրաժեշտ է տեղափոխել ծննդատուն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները «ԶԻԼ 131» (Կունգ) ավտոմեքենայով: ժամը 12.29-ին հրշեջ-փրկարարները պատգարակով, այնուհետեւ գյուղապետի տրամադրած տրանսպորտային միջոցով ծննդկան 1993թ. ծնված Լուիզա Բակոյանին տեղափոխել են մինչեւ շտապօգնության ավտոմեքենա:




























